211652_close_icon
views-count1307 դիտում article-date 19:12 26-04-2019

Քաղաքապետ Մարությանն ընդունել է «սպասարկման մշակույթի գուրու» Ջոն Շոուլին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է սպասարկման մշակույթի առաջատար մասնագետ, ամերիկյան Service Quality Institute ընկերության հիմնադիր և նախագահ Ջոն Շոուլին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման բարձրակարգ մասնագետի այցը, վստահաբար, կնպաստի Հայաստանում և, մասնավորապես, Երևանում սպասարկման որակի բարելավմանը, ինչն իր հերթին ավելի շատ ներդրողների և զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրի մայրաքաղաքի վրա: Իր հերթին Ջոն Շոուլը մի քանի դիտարկում է արել Երևանում գործող սպասարկման հաստատություների առավելությունների ու խնդիրների վերաբերյալ: Զրուցակիցները համաձայնել են մտքին, որ հանրային կառավարումը ևս սպասարկման մի տեսակ է, որը պետք է բարձր մակարդակի պահել՝ լավ արդյունքների հասնելու համար:

Նմանատիպ նյութեր