211652_close_icon
views-count1134 դիտում article-date 21:36 26-04-2019

Պեկինում նույնպես անցկացվել է Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Հուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիներ (Գերմանիա, Ղազախստան, Կոստա Ռիկա, Վրաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Միջոցառմանը ներկա էր «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով չինական կողմի հրավերով ՉԺՀ-ում գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։ Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեցին և ելույթով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլերյան» վավերագրական ֆիլմի դիտում։

Նմանատիպ նյութեր