211652_close_icon
views-count2336 դիտում article-date 19:24 26-04-2019

Յուրգեն Կլոպը հայտնել է, թե որ թիմերի խաղերն է դիտում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե որ թիմերի հանդիպումներն է ազատ ժամանակ ունենալու դեպքում դիտում: «Սիրում եմ դիտել Դորտմունդի «Բորուսիայի» խաղերը, եթե ժամանակ եմ ունենում: Նախկինի պես ես կապված եմ այդ թիմի հետ: Կան ևս երեք թիմ. «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Տոտենհեմը»: Ինձ միշտ դուր է գալիս հետևել նրանց խաղին: Նաև դիտում եմ «Վերդերի» և «Մայնցի» խաղերը: Վերջինս լավ է խաղում Սանդրո Շվարցի գլխավորությամբ», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր