211652_close_icon
views-count880 դիտում article-date 18:35 26-04-2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հյուրընկալել էին աշակերտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ անցկացվեց արդեն ավանդույթ դարձած ամենամյա բաց դասը, որին մասնակցում էին Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր առավել սերտացնել հասարակություն-դատարան կապը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների իրավագիտակացությունը դատական իշխանության մասին։ Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերով նշանակված դռնբաց դատական երկու նիստերին, ապա հանդես եկան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և ժամանակակից օրենսդրությունը» թեմայով։ Աշակերտների և դատավորի միջև ծավալվեց նաև հետաքրքիր զրույց՝ դատական իշխանության, դատավորի կերպարի, իրավական տարբեր եզրույթների մեկնաբանման և այլ հարցերի շուրջ։ Դատավոր Եսոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց դատական իշխանության կարևոր դերը իշխանությունների բաժանման համատեքստում, առաջին ատյանի դատարանների գործունեության կազմակերպումը, գործերի քննության ընթացակարգերը, դատական իշխանության խորհրդանիշները և նրանց նշանակությունը։ Անդրադառնալով աշակերտների կողմից հնչած դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների հարցին՝ դատավորը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետամուտ է էլեկտրոնային արդատադատության համակարգի ներդրմանը, որն առավել արդյունավետ կդարձնի արդարադատական գործընթացների իրականացումը։ Աշակերտները հետաքրքրվեցին դատավորից, թե որն է նրա խորհուրդը իրավաբանի մասնագիտությունն ընտրողին։ Հնչեց պատասխան՝ լինել լավ մասնագետ՝ անկախ մասնագիտության ընտրությունից և գերազանց կատարել պարտականությունները։ Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և դատավորի հեղինակած գրքի օրինակները։ [b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր