1315 դիտում
18:35 26-04-2019
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հյուրընկալել էին աշակերտների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ անցկացվեց արդեն ավանդույթ դարձած ամենամյա բաց դասը, որին մասնակցում էին Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր առավել սերտացնել հասարակություն-դատարան կապը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների իրավագիտակացությունը դատական իշխանության մասին։
Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերով նշանակված դռնբաց դատական երկու նիստերին, ապա հանդես եկան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և ժամանակակից օրենսդրությունը» թեմայով։
Աշակերտների և դատավորի միջև ծավալվեց նաև հետաքրքիր զրույց՝ դատական իշխանության, դատավորի կերպարի, իրավական տարբեր եզրույթների մեկնաբանման և այլ հարցերի շուրջ։
Դատավոր Եսոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց դատական իշխանության կարևոր դերը իշխանությունների բաժանման համատեքստում, առաջին ատյանի դատարանների գործունեության կազմակերպումը, գործերի քննության ընթացակարգերը, դատական իշխանության խորհրդանիշները և նրանց նշանակությունը։
Անդրադառնալով աշակերտների կողմից հնչած դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների հարցին՝ դատավորը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետամուտ է էլեկտրոնային արդատադատության համակարգի ներդրմանը, որն առավել արդյունավետ կդարձնի արդարադատական գործընթացների իրականացումը։
Աշակերտները հետաքրքրվեցին դատավորից, թե որն է նրա խորհուրդը իրավաբանի մասնագիտությունն ընտրողին։ Հնչեց պատասխան՝ լինել լավ մասնագետ՝ անկախ մասնագիտության ընտրությունից և գերազանց կատարել պարտականությունները։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և դատավորի հեղինակած գրքի օրինակները։
[b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ
կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
11:30 21-11-2019
ԵՊՀ ուսանողները հյուրընկալվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում
12231 դիտում
16:45 11-06-2018
Գրիգորի Վարդանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Այս բաժնից
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
934 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին