211652_close_icon
views-count1929 դիտում article-date 17:57 26-04-2019

«Արարատ 73» լեգենդար թիմի անդամ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին: «Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարևոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, և դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգևորելու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- նշել է քաղաքապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր