211652_close_icon
views-count2218 դիտում article-date 17:02 26-04-2019

Grenke Сhess Сlassic․ Արոնյան-Կեյմեր. ուղիղ միացում

Գերմանիայում շարունակվում է Grenke Сhess Сlassic մրցաշարը: 5-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։ Արոնյանը հավաքել է 3 միավոր և կես միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու Վիշվանաթան Անանդից։ Երեկ մրցաշարում հանգստյան օր է։ Այսօր անցկացվելիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ։ Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: Արոնյան-Կեյմեր պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր