211652_close_icon
views-count1559 դիտում article-date 17:45 26-04-2019

Զիդանը Իսկոյի հարցով տարաձայնություններ ունի «Ռեալի» ղեկավարության հետ

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ապագան հարցականի տակ է: 27-ամյա իսպանացին թիմի նախկին մարզիչ Սանտյագո Սոլարիի օրոք դաշտում խաղային ժամանակի ընդամենը 18%-ն է անցկացրել, սակայն Զինեդին Զիդանի վերադառնալուց հետո սկսել է ավելի հաճախ խաղալ: Զիդանը ցանկանում է, որ Իսկոն մնա, սակայն ակումբի ղեկավարների մի մասը ֆուտբոլիստին վաճառելու ցանկություն ունեն: «Ռեալի» ղեկավարությունը գտնում է, որ այժմ Իսկոյին կարելի է վաճառել հնարավորինս շահավետ գնով, իսկ ամառային ձեռքբերումներից հետո նա կարող է նորից պահեստայինների նստարանին մնալ, ինչը կնվազեցնի նրա տրանսֆերային արժեքը: Օրինակ, Transfermarkt-ն ընդամենը կես տարում Իսկոյի արժեքը իջեցրել է 90-ից մինչև 60 մլն եվրո: Իսկոն պատրաստ էր քննարկել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը, սակայն Զիդանը վերադարձը փոխել է նրա դիրքորոշումը և այժմ նա չի ցանկանում հեռանալ ակումբից:

Նմանատիպ նյութեր