211652_close_icon
views-count419 դիտում article-date 15:47 26-04-2019

ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացիներին և լսել նրանց կողմից բարձրացված հարցերը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու հարազատներին: Հանիդպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացիների մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր