211652_close_icon
views-count1442 դիտում article-date 15:52 26-04-2019

ՊԵԿ-ը հերքում է «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնի վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը

«Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն 26.04.2019թ. «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակված տեղեկատվությունը որևէ առնչություն չունի իրականության հետ: «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը չի պատկանում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: ՊԵԿ-ը ևս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում է հոդված հրապարակելուց առաջ նախապես ստուգել տեղեկատվության իսկությունը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվություն տրամադրելուց: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր