211652_close_icon
views-count1231 դիտում article-date 22:37 25-04-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվել է առանձնացված շտաբային մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ անցկացվեց «ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թ. մարտի 14-ի որոշման: Մարզման անցկացման նպատակներն էին` • ստուգել և ճշգրտել ՀՀ ԱԻ նախարարության պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության աստիճանի անցնելու գործընթացը, • կատարելագործել կառավարման կետի աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքը: Առանձնացված շտաբային մարզումների ղեկավարման շտաբի պետ, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը ներկայացրեց ԱԻ նախարարի հրամանը և ազդարարեց շտաբային մարզումների մեկնարկը: ՀՀ ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ընթացքում ներկայացրեց մարզումների անցկացման և իրադրության զարգացման պլանները: Շտաբային մարզումների արդյունքների ամփոփման ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր