211652_close_icon
views-count796 դիտում article-date 22:35 25-04-2019

Կամավոր զինամթերք է հանձնել

«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն և հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ և հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս: Դրանք պատկանել են հորը, որը ձեռք էր բերել և պահել 1993-1994թթ. ԼՂՀ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր