211652_close_icon
views-count1331 դիտում article-date 22:12 25-04-2019

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ: Նշանակվել են փորձաքննություններ: Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր