211652_close_icon
views-count1426 դիտում article-date 21:52 25-04-2019

Մալաթիայի ոստիկանները բացահայտել են գողություններ

Ապրիլի 23-ին Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ներքին Շենգավիթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 54-ամյա Մուխաել Ս.-ին: Պարզվել է, որ նա ապրիլին Հաղթանակ թաղամասում գտնվող շինանյութի խանութից գողացել է էլեկտրական սղոցի 15 մետաղաքար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա ապրիլի սկզբին 12 մետաղաքար է գողացել նաև Անդրանիկի փողոցում գործող շինանյութի խանութից: Այս գողության մասին նախկինում չի հայտնվել: Մուխաել Ս.-ն բաց է թողնվել: Նույն օրը Մալաթիայի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նաև 34-ամյա Ռոման Ղ.-ին: Պարզվել է, որ մարտի 23-ին Իսակովի պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է մարտկոցը: Բացի այս, նույն ժամին և նույն տեղում, դռան ապակին իջեցնելու միջոցով, մեկ այլ «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է ձայնարկիչը և մարտկոցը: Ռոման Ղ.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր