211652_close_icon
views-count1035 դիտում article-date 22:30 25-04-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ իրականացվել է նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն

Ապրիլի 25-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն, որը, ըստ կարգի, կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի: Ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու խնդրանքները տարաբնույթ էին. կապված էին ազատազրկված անձանց առողջական խնդիրների, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի հետ: Ներկայացված առողջական խնդիրների վերաբերյալ Ծառայության պետը ոլորտը սպասարկող ստորաբաժանման պետին հանձնարարեց ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ բարձրացված խնդիրների հնարավոր լուծման համար: Դիմեցին նաև Քրեակատարողական ծառայության նախկին աշխատակիցներ ծառայության անցնելու, ինչպես նաև բնակության վայրի հետ կապված անհրաժեշտ տեղեկանք ստանալու խնդրանքով, որոնց հետ կապված տեղում տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Իսկ Քրեակատարողական ծառայության իրավասությունից դուրս գտնվող հարցերի կապակցությամբ Ա.Մխոյանն առաջարկեց դիմել համապատասխան մարմինների: Քաղաքացիները շնորհակալություն հայտնեցին ծառայության պետին ընդունելության և սպառիչ պատասխանների համար: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր