211652_close_icon
views-count1863 դիտում article-date 20:30 25-04-2019

Խորխե Սամպաոլի. Մեսին խիստ տառապում է Արգենտինայի հավաքականի անհաջողությունների պատճառով

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին անդրադարձել է հավաքականում Լիոնել Մեսիի խաղին: «Ես մարզել եմ աշխարհի լավագույն խաղացողին: Չգիտեմ, նա արդյոք պատմության մեջ լավագույնն է, քանի որ այժմ նրա հաշվին Եվրոպայում ավելի քան 600 գոլ է գրանցված, նա խփել է բոլոր հնարավոր ռեկորդները, բայց քննադատության է ենթարկվում, երբ հավաքականի կազմում է լինում: Չնայած բոլոր ընդունակություններին, Մեսին սովորական մարդ է: Արգենտինայի հավաքականի երկրպագուները փորձում են հաճույք ստանալ Մեսիի խաղից, ինչպես դա անում են «Բարսելոնայի» երկրպագուները: Մեսին շատ է տառապում ազգային հավաքականի անհաջող մրցելույթներից: Նա չի կարող ցուցադրել այն ամենն, ինչին ընդունակ է, երբ խաղում է հավաքականում: Իսկ արգենտինական հասարակությունը ավելի շատ հաճույք է ստանում տապալումներից, քան՝ հաջողություններից:

Նմանատիպ նյութեր