211652_close_icon
views-count1532 դիտում article-date 23:33 25-04-2019

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ: Իր ելույթում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշեց, որ ավելի քան մեկ դար է անցել այն սարսափելի օրերից, երբ փորձ արվեց հայերին զրկել ոչ միայն ներկայից ու ապագայից, այլև անցյալից։ Սակայն մոխիրներից վերածնված հայ ժողովուրդը, ծիլեր տալով աշխարհի տարբեր անկյուններում, շարունակում է այսօր էլ ապրել ու արարել, պահպանել իր հավատը, լեզուն ու մշակույթը։ Դեսպան Բաղդասարյանն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման կարևորությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր