211652_close_icon
views-count2539 դիտում article-date 16:37 25-04-2019

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ը: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները: Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ: Միջոցառումը լուսաբանելու ցանկություն ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 17:00, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով նամակ՝ «Հաստատում եմ իմ մասնակցությունը» տեքստով, և նշելով իրենց անուն-ազգանունը, լրատվամիջոցի անվանումը և մասնագիտացումը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր): Լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան Մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույց լրագրողական բեյջերով՝ մինչև ժամը 11:20: Առանց բեյջ ներկայացած անձանց չի թույլատրվի լուսաբանել միջոցառումը: Նախատեսված են հարցազրույցներ, շփումներ հյուրերի հետ, լուսանկարվելու հնարավորություն, անակնկալներ:

Նմանատիպ նյութեր