3100 դիտում
15:55 25-04-2019
Արդարադատության նախարարը կասկածի է ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ օպերատիվ նկարահանման օրինականությունը. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայության մերկացումը «Արմավիր» ՔԿՀ բանտարկյալների հանցավոր մեքենայությունների մասին, հայտնում է [url=https://news.am/arm/news/509223.html?fbclid=IwAR2MKq9vTsIEooDKpVkl6eofjd4w7-WEduRQRDl3Y7XM-4Si3Ks81AU4pRE]news.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ խոսքը տասնյակ մեքենայությունների մասին է, որոնք կատարվել են այդ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալների կողմից։
Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարարը մեկնաբանել է ԱԱԾ հայտնաբերած խախտումները։ «Եթե չկա օդափոխման համակարգ խցում եւ ներսում շոգ է, այստեղ առանց որեւէ կոռուպցիայի անհրաժեշտ է բացել կերակրադռների պատուհանները։ Այստեղ ի՞նչ ապօրինի բան կա։ Եթե խցում բանտարկյալ չկա, ի՞նչ տարբերություն՝ խուցը փա՞կ է, թե՞ բաց։ Կամ՝ խցում ինչ-որ բան են այրել ի նշան բողոքի։ Հարկավոր է, չէ՞, բացել պատուհանը, որպեսզի բանտարկյալները չխեղդվեն»,- վրդովվել է Արտակ Զեյնալյանը։
Այն նկատառմանն ի պատասխան, թե խցերը գերծանրաբեռնված են, նախարարը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է՝ իրավիճակը փոխվել է։ «Մենք արդեն մեկ տարի ասում ենք, որ ծանրաբեռնված չեն։ Դուք, ի՞նչ է, մամուլ չե՞ք կարդացել»,- հարցրել է Զեյնալյանը։ Նախարարը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿՀ պետը ազատման դիմում է ներկայացրել։
Բանտարկյալների մոտ արգելված իրերի հայտնաբերման մասին նախարարը նշել է, որ օրենքը չի արգելում բանտարկյալներին ինչ-որ բան փոխանցել միմյանց։ Արգելքը տարածվում է միայն ՔԿՀ աշխատակիցների մասնակցությամբ փոխանցման գործընթացի վրա։ «Հիմա, միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ավելացել են պատուհանացանցերը։ Մինչ այդ փոքր օղակներով ցանցեր էին, եւ դա գնահատվել է որպես բանտարկյալների իրավունքների խախտում։ Զրահապատ ապակիներ դնել նույնպես չենք կարող, քանի որ շենքում սկզբից եւեթ օդափոխման համակարգ չի անցկացվել։ Բանտարկյալների կողմից միմյանց բան փոխանցելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մտածել ինչ անել»,- նշել է նախարարը՝ հընթացս տեղեկացնելով, որ օդափոխման համակարգի անցկացումը 800 մլն դրամ կնստի։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/509223.html?fbclid=IwAR2MKq9vTsIEooDKpVkl6eofjd4w7-WEduRQRDl3Y7XM-4Si3Ks81AU4pRE]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8036 դիտում
13:37 11-08-2018
Արմավիր ՔԿՀ տեղափոխված կալանավորը 3 օր անց հայտնաբերվել է կախված. ՔԿՀ է ժամանել արդարադատության նախարարը
Այս բաժնից
1054 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1204 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն