211652_close_icon
views-count734 դիտում article-date 16:36 25-04-2019

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում

Ապրիլի 24-ին Ավստրիայի դաշնային խորհրդարանում կայացավ ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի Ազգային խորհրդի 3-րդ նախագահ Աննելիզե Կիտցմյուլլերի և Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարեկամության խմբի անդամները: Դեսպան Պապիկյանը խորհրդանշական և կարևոր համարեց Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը Ավստրիայի խորհրդարանում հանդիպումը և շնորհակալություն հայտնեց այս հարցում Ավստրիայի խորհրդարանի կողմից 2015 թվականին ընդունված որոշման համար։ Դեսպանը կարևորեց նաև Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանական համագործակցության հետագա խթանումը՝ այդ թվում նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումների միջոցով: Կարևորեց նաև երկու երկրների խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի հարուստ փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Գուդրուն Քուգլերն իր հերթին նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս Հայաստանի և ՀՀ ԱԺ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով: Երկուստեք կարևորվեցին նաև խորհրդարանական բարձրաստիճան շփումները, վստահություն հայտնելով, որ դրանք նոր լիցք կհաղորդեն երկու երկրների միջև համագործակցությանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր