211652_close_icon
views-count1907 դիտում article-date 16:14 25-04-2019

Վարչապետը հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ: «Այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: Երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել ենք այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպենք և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանենք: Սա իրականում առաջնահերթ հարց է մեզ համար»,- ասաց Ղազարյանը: Նիկոլ Փաշինյանը հորդորեց արագ կատարել հաշվարկներն ու սկսել շինարարությունը: «Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր