211652_close_icon
views-count2048 դիտում article-date 18:06 25-04-2019

Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիք.

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք: «Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում»,- ասաց նախարարը: Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում այդպիսի 4 հաստատություն է լինելու: «Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության: Ունենք 61 պահպանության կետ, դրանց առնվազն 4-ը պետք է ավելանան»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար. նախագիծն ընդունվեց:

Նմանատիպ նյութեր