211652_close_icon
views-count1500 դիտում article-date 17:09 25-04-2019

«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ». Ալեքսիս Օհանյան

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը նաև ծննդյան օրն է, գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Օհանյանը, մասնավորապես, Twitter-ի իր [url=https://twitter.com/alexisohanian/status/1121198339314343937]միկրոբլոգում [/url]գրել է. «Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,։ Այնուհետև հեշթեգով հավելել է, որ Թուրքիան ձախողել է (#TurkeyFailed)։

Նմանատիպ նյութեր