211652_close_icon
views-count1960 դիտում article-date 13:06 25-04-2019

Տարածքային կառավարմանն առնչվող օրենքներում փոփոխություններ են լինելու

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է փոփոխություններ կատարել «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: «Այս նախագծի ընդունումը բխում է Սահմանադրությունից բխող անհրաժեշտությունից: Նախկինում տարածքային կառավարումն իրականացվել է նախագահի հրամանագրով, և Սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր է առաջացել նմանատիպ օրենք ունենալու համար: Սրանով մի քանի խնդիրներ են լուծվում` նախ օրենքով նկարագրվում են տարածքային կառավարման սկզբունքները, սահմանվում են տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվում են մարզպետների լիազորություններն` ըստ հիմնական բնագավառների, նկարագրվում են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները, սահմանվում է մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի` մարզային խորհրդի ինստիտուտը, որի կազմավորման և գործունեության կարգը նախատեսվում է սահմանել կառավարության որոշմամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է նաև մարզպետարան եզրույթը փոխարինել մարզպետի աշխատակազմ եզրույթով:

Նմանատիպ նյութեր