211652_close_icon
views-count2253 դիտում article-date 11:06 25-04-2019

Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության մասին, ոչ թե պատերազմի. Փաշինյանի հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետային». aravot.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի լրագրող Յուրի Սիմոնյանին՝ խոսելով իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, հարևան երկրների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: [url=https://www.aravot.am/2019/04/25/1038432/?fbclid=IwAR0GPCKQg5pPW3g85iTX3EVvAb7SkL4pLPtUdUevGeqi3y4Vwwsc1x_uuN0]aravot.a[/url]m-ը հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. [b]– Ռուսաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում տագնապալից հարց է հնչում. Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական դաշնակի՞ց է, թե՞ ռազմավարական դաշնակից է հանդիսանում առանձին հարցերում, օրինակ` պաշտպանական, իսկ մյուս հարցերում գործընկեր է: [/b] – Դեռևս նախքան իմ վարչապետ ընտրվելը ես հայտարարել եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ ֆունդամենտալ փոփոխություններ չեն լինելու, և մենք լիարժեք պահպանում ենք այդ գիծը: Կարևոր է հասկանալ՝ որտեղից է եկել այդ անվստահությունը: Մի շարք հայտնի հեղափոխություններից հետո, որոնք ընդունված է անվանել գունավոր, այդ երկրներում առաջ եկան հակառուսական տրամադրություններ: Մեզ համար շատ կարևոր է փաստել, և ես այդ մասին բազմիցս խոսել եմ, որ մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական նրբերանգ չկա, չեն եղել աշխարհաքաղաքական դավադրություններ, չի եղել ոչ մի արտաքին ուժ, որը կներգրավվեր հեղափոխական գործընթացում: Դա շատ կարևոր է: Բայց պետք է իմանալ, որ ռուսական որոշ շրջանակներում որոշ կասկածներ կան՝ որքանով է իրականությանը համապատասխանում իմ հայտարարությունն այն մասին, որ մեր հեղափոխության մեջ որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել: Ես բազմիցս ասել եմ և ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ դա ինձ համար, մեզ բոլորիս համար միայն քաղաքական հարց չէ: Դա նաև իմ անձնական արժանապատվության հարցն է: Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է: Ընդ որում, Հայաստանը շատ կարևոր երկիր է Ռուսաստանի Դաշնության համար: Ռուսաստանում կան փորձագետներ, մասնագետներ և քաղաքական գործիչներ, որոնք պետք է կանխատեսեին իրադարձությունները Հայաստանում, պետք է իմանային, որ հնարավոր է հեղափոխություն, հնարավոր է իշխանափոխություն: Բայց իրադարձությունների վերլուծություն, ըստ երևույթին, չի արվել. մինչև վերջին պահը նրանք պնդում էին, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, որ Սերժ Սարգսյանը հանգիստ կդառնա վարչապետ և կշարունակի կառավարել… Այժմ նրանց բացատրություններ են պետք՝ ինչու են «տեղեկություններ» տարածվում այն մասին, որ հեղափոխության հետևում եղել են ինչ-որ ուժեր դրսից: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանում չի եղել գունավոր հեղափոխություն: Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխություն: Եվ դա բացառիկ հեղափոխություն է, դա բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, և մենք դրանով հպարտանում ենք: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրականորեն: Ինչպես ես խոստացել էի, մեր հարաբերություններում չկան մութ անկյուններ, մեր դիրքորոշումը նաև աշխատանքային զրույցներում չի տարբերվում հանրային զրույցներից, և դա շատ լավ հնարավորություն է՝ մեր հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի վրա: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ մենք ունենք ներքաղաքական օրակարգ, որը, բնականաբար, չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի և ո՛չ ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի հետ: Քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական օրակարգը, և դա որևէ կերպ չի անդրադառնում մյուս երկրների հետ մեր հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա: Իհարկե, կան նրբություններ: Օրինակ` Եվրամիության հետ մեր հարաբերություններն ավելի են ակտիվացել: Բայց մեր ռուս գործընկերները տեղեկացված են այդ մասին: Մենք, ինչպես և խոստացել էինք, մեր հարաբերութուններում մնում ենք թափանցիկ ռուս գործընկերների համար: Եվ իմ պատասխանն է՝ այո՛, Ռուսաստանը մեզ համար ռազմավարական դաշնակից է: [b]– Հայաստանի ոչ մի կառավարություն Վաշինգտոնի կողմից այնքան կոշտ չի քննադատվել, համենայն դեպս հանրային կերպով, որքան ներկա կառավարությունը՝ կապված Սիրիա ռազմական հումանիտար առաքելություն ուղարկելու հետ: Ինչպե՞ս եք պատրաստվում կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: [/b] – Կա նաև հակառակը: Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ես: Մեզ համար ամենակարևորն է՝ պահպանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ կրոնական և միջազգային հարաբերություններից ու իրողություններից կտրված: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, անգամ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցում: Եվ պատրաստ ենք պատասխանելու նրանց բոլոր հարցերին: Մենք կարծում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, որը բխում է նաև պատմական համատեքստից: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է: Եթե հայ սակրավորները ականազերծեն փոքրիկ մի տարածք երեխաների խաղի համար, որոնց նախնիները փրկել են թեկուզ մեկ հայի (իսկ Հալեպում այդպիսիք շատ են), ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն ցեղասպանության ժամանակ թեկուզ մեկ հայի փրկած սիրիացու ժառանգներից մեկին, ապա մեր առաքելությունն արդարացված է: Իսկ դա արդեն տեղի ունեցել է. մեր բժիշկները Սիրիայում կատարել են արդեն ավելի քան 100 վիրահատություն: – Հայաստանում իշխանափոխությունից ուրախացան նաև Ադրբեջանում՝ ենթադրելով, որ կարելի է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Այժմ Բաքվում գնալով ավելի շատ են խոսում այն մասին, որ Փաշինյանը ժամանակ է ձգում՝ մեկ պահանջում է Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, մեկ ուրիշ բան… – Ի՞նչ է նշանակում «ժամանակ է ձգում»: Իսկ ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել մեկ օրու՞մ: Մեկ շաբաթու՞մ: Կամ անգամ մեկ տարու՞մ: Եթե որևէ մեկը այդպես է մտածում, նշանակում է՝ նա իրական պատկերացում չունի Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության օրակարգ, ոչ թե պատերազմի: Մենք պետք է համատեղ աշխատենք այդ խնդրի լուծման շուրջ: Եթե մենք համատեղ չաշխատենք դրա շուրջ, ապա երբեք չենք ունենա լուծում, անգամ ռազմական ճանապարհով, քանի որ ռազմական ճանապարհով հնարավոր չէ խնդիրը լուծել, հնարավոր է միայն խորացնել: Որևէ մեկը պատկերացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցությա՞ն: Օրակարգը, որը ես հիմա առաջարկում եմ, բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Ժ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/04/25/1038432/?fbclid=IwAR0GPCKQg5pPW3g85iTX3EVvAb7SkL4pLPtUdUevGeqi3y4Vwwsc1x_uuN0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր