211652_close_icon
views-count790 դիտում article-date 23:06 24-04-2019

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին, ժամը 19:32-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) ինքնաբերաբար հայտնվել է Հրազդան գետում. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր