2128 դիտում
20:52 24-04-2019
Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ
Թուրքիայում շուտով էկրաններին կհայտնվի Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության համատեքստում պատրաստված վավերագրական ֆիլմաշար:
Այս մասին հայտնել է «Թուրքական պատմագիտական ընկերության» (TTK) նախագահ Ռեֆիկ Թուրանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան`ապրիլի 24-ին:
Թուրանի փոխանցմամբ` վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ընդունելու որոշման, Իտալիայի և Հոլանդիայի խորհրդարանների ընդունած որոշումները նոր շարժում են:
Թուրանը նշել է, որ Թուրքիան Հայկական հարցի ուղղությամբ կարևոր աշխատանքներ է տարել, պայքար մղել և հավելել, որ այդ համատեքստում թուրքական պատմագիտական ընկերությունը ֆիլմ է պատրաստում` հայկական հարցի վրա «լույս սփռելու» նպատակով: Ֆիլմը բաղկացած է 7 մասից: Թարգմանվելու է 4 լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն:
Ֆիլմը ցուցադրվելու է թուրքական պետական հեռուստատեսության եթերում և պատմագիտական ընկերության ինտերնետային կայքում
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
13:10 14-06-2014
Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական ֆիլմում
12074 դիտում
21:16 10-08-2017
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված ֆիլմ
1422 դիտում
12:56 25-01-2014
Այս տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու վավերագրական ֆիլմ կնկարահանվի
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում