211652_close_icon
views-count2053 դիտում article-date 18:51 24-04-2019

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀԿ-ից ներկա էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը և այլք, իսկ Սերժ Սարգսյանը հուշահամալիր էր եկել իր թոռան հետ: Երրորդ նախագահը լրագրողների բազմաթիվ հարցերին կրկին չպատասխանեց: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ժամանակը կգա, կխոսեմ»: Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի խոսում, պատասխանեց. «Ըստ երևույթին ժամանակը կգա, կխոսի: Հետագայում ինքը հարցերին կպատասխանի»: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=4jcaOSiWvAA]News.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր