2303 դիտում
19:16 24-04-2019
Կարո Փայլանը Twitter-ում կիսվել է ցեղասպանության ընթացքում հայերի կյանքը փրկած թուրք նահանգապետի լուսանկարով
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել՝ գրելով «Անիծում եմ ցեղասպանության ոճրագործներին», գրում է Ermenihaber.am-ը:
Փայլանը նաև կիսվել է 1915թ. օսմանյան իշխանությունների հրամաններին հակառակվելով Քյութահիայի հայերի տեղահանությունները կանխած Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Բեյի լուսանկարով՝ գրելով.
«Հարգանքով խոնարհվում եմ Ցեղասպանության որոշումը կյանքի գնով չիրագործող Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի գլխավորությամբ բոլոր խիղճ ունեցող պետական գործիչների հիշատակի առաջ»:
Նմանատիպ նյութեր
4475 դիտում
21:09 27-07-2020
Ստամբուլում ադրբեջանցիները հարձակվել են հայ երիտասարդի վրա․ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի նահանգապետի հետ
7912 դիտում
19:01 22-08-2017
Կարո Փայլանը դատի է տվել թուրք սյունակագրին, որը քրիստոնյաներին «գյավուր» էր անվանել
Այս բաժնից
1009 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
403 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը