211652_close_icon
views-count4506 դիտում article-date 17:21 24-04-2019

Ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը վրդովվեցրել է թուրք ազգայնականներին

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/04/24/%D5%8B%D5%A5%D5%B4%D5%A1%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6-%D5%8B%D5%A5%D5%B4%D5%A1%D5%AC-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/153427]ermenihaber.am[/url]-ը: Գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ «Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը դժգոհությունների պատճառ է դարձել իր հետևորդների շրջանակներում, որոնց մեջ կան նաև ազգայնականներ: Մասնավորապես նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց՝ ոչ թե թուրքերն են հայերին կատորել, այլ հակառակը։ Նրանց մեկնաբանությունները համառոտ ներկայացնում ենք ստորև. «Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի»: «Հասան Ջեմալ դու շատ ստոր մարդ ես»: «Ատելությամբ դատապարտում եմ Հասաջան Ջեմալի գրառումը: Հայերը այդ տարիներին սպանել են «Միություն և առաջադիմության» կուսակցության մի շարք ղեկավարներին»: «Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։

Նմանատիպ նյութեր