211652_close_icon
views-count3138 դիտում article-date 16:45 24-04-2019

Զինեդին Զիդան. «Ռեալը» 33 չեմպիոնական տիտղոս ունի, իսկ «Բարսելոնա՞ն»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Լա Լիգայում «Բարսելոնայի» գերիշխանությանը: Կատալոնացիներն արդեն այսօր 26-րդ անգամ կարող են դառնալ Իսպանիայի չեմպիոն, եթե «Ատլետիկոն» պարտվի «Վալենսիային»: «Պատճառները տարբեր են, կոնկրետ մեկը չկա: Կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում մենք կփորձենք առաջնությունը հնարավորինս հաջող սկսել, քանի որ հակառակ դեպքում բարդ կլինի: Հաջորդ մրցաշրջանում Լա Լիգան մեր նպատակն է լինելու: Մենք 33 չեմպիոնական տիտղոս ունենք, իսկ քանի՞սն ունի «Բարսելոնան»: Վերջին շրջանում նրանց մոտ ամեն ինչ լավ է, դա պետք է ընդունել և շնորհավորել նրանց: Բայց եթե թվերով խոսենք, ապա «Ռեալն» ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ ունի: Բայց վերջին շրջանում նրանք ավելի հաջող են հանդես գալիս: Մենք պետք է փոխենք այդ դինամիկան: Ես միշտ ասել եմ, որ իմ համար ամենակարևորը ամենօրյա աշխատանքն է», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր