211652_close_icon
views-count1333 դիտում article-date 16:15 24-04-2019

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ժոզեֆ Դոլը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ասված է. «Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։ Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։ Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։ Ժոզեֆ Դոլը գրառմանը կցել է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որն ընդունվել է 2015 թվականի մարտի 3-ին:

Նմանատիպ նյութեր