211652_close_icon
views-count1648 դիտում article-date 15:26 24-04-2019

Պոգբան թիմակիցներին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը մտադիր է հեռանալ ակումբից: 26-ամյա ֆրանսիացին թիմակիցներին հայտնել է հեռանալու ցանկության մասին: Պոգբայի պայմանագիրը գործում է ևս երկու տարի, և մանչեսթերյան ակումբն առայժմ քայլեր չի ձեռնարկել այն երկարաձգելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոգբան պահանջել է բարձրացնել աշխատավարձը՝ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չհայտնվի Չեմպիոնների լիգայում: Աշխարհի չեմպիոնով հետաքրքրված է «Ռեալը», սակայն խաղացողի բարձր աշխատավարձը (տարեկան 17 մլն եվրո) և մադրիդցիները ղեկավարության լարված հարաբերությունները Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հետ կարող են խանգարել տրանսֆերին: Բացի այդ, Պոգբային ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն:

Նմանատիպ նյութեր