211652_close_icon
views-count2296 դիտում article-date 14:18 24-04-2019

«Սաութհեմթփոնի» խաղացողը խփել է ԱՊԼ-ի պատմության ամենաարագ գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ-ի 31-րդ տուրից հետաձգված «Ուոթֆորդ»-«Սաութհեմփթոն» խաղում գրանցվել է մրցաշարի պատմության ամենաարագ գոլը: «Սաութհեմփթոնի» հարձակվող Շեյն Լոնգը աչքի է ընկել արդեն 8-րդ վայրկյանին: Ընդ որում, խաղը սկսել էին «Ուոթֆորդի» ֆուտբոլիստները: Ուշագրավ է, որ «Ուոթֆորդը» պատասխան գոլը խփեց հանդիպման վերջին րոպեին և խաղն ավարտվեց 1:1: Նշենք, որ այժմ ԱՊԼ-ում «Սաութհեմփթոնի» խաղացողներին երկու ռեկորդ է պատկանում. ամենաարագ գոլի և ամենաարագ հեթ-տրիկի: 2015թ. մայիսին «Սաութհեմթփոնի» նախկին կիսապաշտպան Սադիո Մանեն, որը ներկայումս հանդես է գալիս «Լիվերպուլում», «Ասթոն Վիլլայի հետ խաղում (6:1) երեք գնդակ խփեց 2 րոպե 56 վայրկյանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր