211652_close_icon
views-count3276 դիտում article-date 09:34 24-04-2019

Իշխանության «սորոսական» թևը որոշել է «գրոհել». թիրախում են Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով: Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասարյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու և արհեստական օրակարգ չկա և ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական և «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել և ամեն կերպ մյուս թևից «ժերտվա» սարքել: Խոսքը թե՛ մի քանի պատգամավորների, թե՛ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդիրից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, և Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր