211652_close_icon
views-count39777 դիտում article-date 22:38 23-04-2019

Բժիշկն ասել է՝ Նիկոլի ու Շամշյանի բերանը փակելու համար անկետան կբացենք. ծնողն ահազանգում է, բժիշկը՝ հակադարձում. Armdaily.am

[url=https://www.armdaily.am/news/21374.html?lang=hy&fbclid=IwAR1JXMlXxn9M_BEIHlu_it3TRiGlBQZZYGV8cpuBLYiWCyYNgGbDg5kGcHg]Armdaily.am[/url]-ի խմբագրություն էր զանգահարել մի կին և հայտնել, որ թոքաբորբով հիվանդ երեխայի հետ գնացել է Արաբկիր բժշկական կենտրոն, թոքաբանության ծառայության ղեկավար Գևորգ Բոյաջյանի մոտ: Երեխային զննելուց հետո բժշկին հարցրել է՝ պառկեցնելո՞ւ են, ինչին ի պատասխան բժիշկն ասել է. «Բա ինչի համար եք բերել»: Երբ մայրը նշել է, որ բժիշկն ինքն է և ինքը պետք է ցուցում տա, բժիշկն ասել է.« Նիկոլի, Շամշյանի ու դրանց նմանների բերանը փակելու համար անկետան կբացենք, ամեն դեպքում»: Երեխայի մայրը զարմացած հարցրել է, թե ինչու է քաղաքականացնում և ի՞նչ կապ ունեն Նիկոլը կամ Շամշյանը իր երեխայի հետ, բժիշկն ասել է., որ լավ է անում քաղաքականացնում է: Այնուամենայինիվ երեխայից անալիզի համար արյուն են վերցրել, մոտ 3-4 ժամ պահել են հիվանդանոցում, սակայն ոչ ոք չի մոտեցել: Այդ ընթացքում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, մայրը վերցրել և գնացել է հիվանդանոցից: Մի քանի ժամ անց հիվանդանոցից զանգել են ու ասել, որ մոտենան, ստորագրեն, որ անկետան փակեն: Այնուհետև նրանք գնացել են Մուրացան հիվանդանոց, երեխայի մոտ ախտորոշել են թոքաբորբ և հիմա պառկած է Մուրացան հիվանդանոցում: Armdaily.am-ի հետ զրույցում Գևորգ Բոյաջյանը հիշեց երեխային, նշեց, որ դեպքը երեկ է տեղի ունեցել: Նա ասաց, որ երեխան ընդունվել է հիվանդանոց ուղեգրով, որտեղ գրված է եղել, որ նա թոքաբորբ է: Հիվանդանոց ընդունելուց հետո բժիշկը զննել է երեխային և տեղեկացրել, որ ոչ թե թոքաբորբ է կասկածում, այլ բրոնխիտ, և ասել է, որ ինգալացիաներ է նշանակում: Ծնողը հակադարձել է, հարցնելով, թե այդ դեպքում ինչպե՞ս են ուրիշ բժիշկներ թոքաբորբ կասկածում: Բժիշկը նշել է, որ այս պահին բրոնխիտ է կասկածում, հնարավոր է ինգալացիաներից և անալիզների պատասխաններից հետո վերջնականապես հասկանալ երեխայի վիճակը, որովհետև այն վիճակով, որ այդ պահին երեխայի մոտ էր, կարող էր և թոքաբորբ լինել, և բրոնխիտ: Բժշկի խոսքով իրենց մեջ զրույց է եղել բժշկության մասին առհասարակ և այն մասին, որ ծնողները հիմնականում ուզում են երեխաներին ավելի շատ բուժում նշանակեն, քան նրանց պետք է: Ծնողը բազմաթիվ օրինակներ է բերել բուժումներ նշանակելու, իսկ բժիշկն ասել է, որ այսօր բժիշկների մասին գրում են ինչ ասես և կարելի է նկատել, որ ծնողն այդ լրատվությանն է հավատում: Եթե չեն հավատում բժիշկներին, այլ հավատում են այն լուրերին, որոնք տարածված են այդքան, ապա կարող են դիմել Շամշյանին, կարող են դիմել Նիկոլ Փաշինյանին, եթե չեն հավատում իրենց բուժմանը: Բժիշկը հարցրել է՝ երեխային բերել են պառկեցնելո՞ւ համար, քանի որ երեխան այդ պահին չի ունեցել ջերմություն, ինչը բնորոշ է թոքաբորբին: Ծնողը նշել է, որ բժիշկը պետք է ասի, իսկ բժիշկը նշել է, որ այդ դեպքում կսպասեն անալիզների պատասխաններին: Մանրամասներն՝ [url=https://www.armdaily.am/news/21374.html?lang=hy&fbclid=IwAR1JXMlXxn9M_BEIHlu_it3TRiGlBQZZYGV8cpuBLYiWCyYNgGbDg5kGcHg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր