211652_close_icon
views-count2287 դիտում article-date 21:32 23-04-2019

Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ. Sputnik

[url=https://armeniasputnik.am/karabah/20190423/18230228/shitak-aranc-daveri-pashinyany-zelenskun-xorhurde-tvel-inchpes-shpvel-putini-het.html?fbclid=IwAR3gtXn8Z5rMjTG5xgFQSzIK7Y0hVU5whIfAHAHJDZFsQ3hdITSO2W3byYE]Sputnik-[/url]ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու ազնիվ ձևով։ Այս մասին RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Պուտինի հետ։ Նշենք, որ ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկուն հաղթանակի առթիվ ու նրան հաջողություն էր մաղթել։ Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը ամեն ջանք կգործադրի, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի հասնեն։ «Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել ՌԴ նախագահի հետ։ Մի պայման կա. լինել շիտակ, ազնիվ, առանց դավերի, ու դժվար չի լինի», – ասել է ՀՀ վարչապետը։ Փաշիկյանը նաև ընդգծել է, որ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի, այլև բոլոր մարդկանց հետ հարաբերություններին։ «Ցանկացած մարդ գնահատում է, երբ զրուցակիցը չի փորձում խաբել նրան, խորամանկություններ անել, ինչ–որ բան աղավաղել։ Կարծում եմ` սա ճիշտ վարվելաձև է բոլոր հարաբերություններում։ Հնարավոր է` դիվանագիտության, միջազգային գործերում դա այդքան էլ հաճելի չէ։ Բայց ես բոլորի հետ եմ այդպես շփվում», – ասել է նա։ Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/karabah/20190423/18230228/shitak-aranc-daveri-pashinyany-zelenskun-xorhurde-tvel-inchpes-shpvel-putini-het.html?fbclid=IwAR3gtXn8Z5rMjTG5xgFQSzIK7Y0hVU5whIfAHAHJDZFsQ3hdITSO2W3byYE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր