211652_close_icon
views-count2405 դիտում article-date 21:30 23-04-2019

Ունաի Էմերի. Կներեք, բայց «Արսենալի» կազմը չեմ հայտնի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մամուլի ասուլիսում հրաժարվել է «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ հայտնել թիմի կազմը: «Պետք է սպասենք: Չեմ ասի, ով է առողջ: Ոչինչ չեմ հայտնի խաղացողների, տակտիկայի, հայտի, կազմի մասին: Արդյո՞ք կխաղա Ջական: Ես ցանկանում եմ մինչև վաղը գաղտնի պահել ամբողջ տեղեկատվությունը, կներեք: Ոչ ձեր պատճառով, պարզապես այդպես մեր համար ավելի ճիշտ է: Ես դա առաջին անգա՞մ եմ անում: Երբեմն սովորություններ փոխելը լավ է: Ես այդպես եմ գերադասել: Խնդիրը ձեր մեջ չէ, սա արվում է հանուն մրցաշարային աղյուսակի», ասել է Էմերին: «Վուլվերհեմթփոն»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 24-ին:

Նմանատիպ նյութեր