211652_close_icon
views-count1034 դիտում article-date 20:44 23-04-2019

Օլե-Գունար Սուլշեր. Պետք է «Սիթիի» հետ վերականգնենք մեր հեղինակությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գուներ Սուլշերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը: «Սա լավագույն խաղն է, որը կարող էինք երազել, որովհետև մեր խաղացողները գրգռված են: «Էվերթոնի» հետ խաղից (0:4) հետո մենք զրույց ենք ունեցել, տեսնում եք, թե ինչպես են բոլոր խաղացողները հիասթափված: «Սիթիի» հետ խաղը իդեալական հնարավորություն է, որպեսզի վերականգնենք մեր հեղինակությունը: Մեր երկրպագուները մեզ աջակցելու են՝ անկախ արդյունքից, եթե «Սիթիի» հետ խաղում մեզ չխնայենք: Վստահ եմ, որ խաղացողներից ճիշտ պատասխան եմ ստանալու: Մենք նրանց որպես պատիժ չենք վազեցրել դաշտով մեկ, ինչպես՝ հին, բարի ժամանակներում: Մենք նրանց վստահությամբ ենք աջակցում: Իհարկե, տղաները գիտեն, որ հենց իրենց քաշեցին, թիմին և անձամբ ինձ, քանի որ ամեն ինչի համար ես եմ պատասխանատվություն կրում: Ես նրանց հրահանգներ եմ տալիս, թե ինչպես գործել խաղադաշտում: Դա իմ պատասխանատվությունն է, որպեսզի նրանք ավելի լավ խաղան: Վստահ եմ, որ ճիշտ են արձագանքելու», ասել է Սուլշերը: Նշենք, որ մանչեսթերյան դերբին կկայանա ապրիլի 24-ին:

Նմանատիպ նյութեր