211652_close_icon
views-count2456 դիտում article-date 20:10 23-04-2019

Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Ներկայում Գեղարքունիքի մարզի շուրջ 10-12 բնակավայրեր մասամբ կամ ամբողջությամբ զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից վթարի վերացումը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը միջոցներ է ձեռնարկում դիզել-գեներատորի միջոցով հեռարձակման սարքավորումների էլեկտրասնուցումն ապահովելու ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր