211652_close_icon
views-count781 դիտում article-date 18:47 23-04-2019

Հզորացնե՛նք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը. ԵԿՄ վարչության ուղերձը՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ

Հայրենակիցնե′ր, Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները: Դատապարտելով ցեղասպանությունը` մենք միասնականությամբ և համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը: Հայոց պետականության հզորացումն է երաշխիքը ոչ միայն հետագա հնարավոր արհավիրքները կանխելու, այլև ժամանակի ընթացքում վերականգնելու պատմական արդարությունը: Միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու համախմբված ուժերով հզորացնենք մեր երկիրը` հետամուտ լինելով պատմական ճշմարտության վերականգմանը և Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը: [b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր