211652_close_icon
views-count1429 դիտում article-date 12:32 23-04-2019

ՍԱՏՄ-ում քննարկվել են ձկնարտադրության ոլորտի խնդիրները

Ձկնարտադրության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հանդիպում են կազմակերպել ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գեորգի Ավետիսյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերն ու ջուրը: ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հավաստիացրել է, որ Տեսչական մարմինը պատրաստ է տնտեսվարողների հետ համատեղ հասկանալ ոլորտի հիմնախնդիրները և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն: Ոլորտի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմուշներ վերցնել ձկան կերից՝ հակաբիոտիկների և հորմոնների անուղղակի օգտագործումից խուսափելու համար:

Նմանատիպ նյութեր