211652_close_icon
views-count1572 դիտում article-date 11:57 23-04-2019

ԱԺ-ն ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը ներկայացրել էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ գործող օրենքով արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը` 11.5 տոննա կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության: Արգելքը չի տարածվում կշռային ցուցանիշները գերազանցող ծանրաքաշ չմասնատվող բեռների վրա և նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել մեկանգամյա թույլտվություն և սահմանել պետական տուրք, քանի որ փոխադրվող բեռն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի: Նախագծով նախատեսվում է թույլտվության տրամադրման կարգի, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի սահմանման լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը:

Նմանատիպ նյութեր