211652_close_icon
views-count863 դիտում article-date 11:12 23-04-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Վերջինս ընդգծեց, որ օրենքի նախագծի ընդունումը բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի ավելացնում կամ չի նվազեցնում եկամուտները: Իսկ Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ զոհերի, այդ թվում՝ երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպելու համար։

Նմանատիպ նյութեր