211652_close_icon
views-count1073 դիտում article-date 11:24 23-04-2019

Խորհրդարանն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում ընդունեց կառավարության կողմից ներկայացված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը: Ապրիլի 22-ին խորհրդարանում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ: ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր