211652_close_icon
views-count54782 դիտում article-date 10:36 23-04-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Toyota Corolla-ով «Նովելլա Հոլլ» ռեստորանի մոտակայքում բախվել է գետնանցումի պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ալեք Մանուկյան թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա Հոլլ» ռեստորանային համալիրի դիմացի գետնանցումի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հայրապետյանը, ուղևորներ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը և 15-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ավտոմեքենայի մեջ՝ վարորդի կողքի դռան պահոցում, հայտնաբերել են գարեջրի բացված շիշ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր