211652_close_icon
views-count1337 դիտում article-date 10:35 23-04-2019

«Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործով հարցաքննվել է մոտ 200 հոգի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործով ահռելի մեծ թվով մարդկանց է հարցաքննել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկու­թյունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննվածների թիվը հասել է մոտ 200 հոգու, ընդ որում՝ ՔԿ հրավիր­վածները հարցաքննվել են տարբեր կարգավիճակներով՝ և´ որպես վկա, և´ որպես կասկածյալ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ըստ մեզ հասած տեղե­կությունների՝ հարցաքննվել են այն 48 ընկերությունների աշխատակիցները, ղեկավարները, որոնք իրականացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցք» ներդրումային ծրագիրը: Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտ­նել է, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանա­պարհային միջանցք» ծրագրի կատար­ման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով կազմում է ավելի քան 23 միլիարդ դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր