211652_close_icon
views-count66178 դիտում article-date 22:38 22-04-2019

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 70–ամյա վարորդը Մովսես գյուղի «Շառունց հանդ» կոչվող հանդամասում վթարի է ենթարկվել. վարորդը տեղում է մահացել, ուղևորը՝ օրեր անց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով քրգործ է հարուցվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 նկնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Բերդի հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, Շ. Մկրտումյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր