211652_close_icon
views-count10242 դիտում article-date 20:13 22-04-2019

2018-ին քաղաքացիների ընդունելության թիվն աճել է, Դատախազություն ստացված 11 198 դիմում-բողոքներից 695-ը բավարարվել են, 84 քրգործ է հարուցվել. գլխավոր դատախազի խորհրդական. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Artur-baghdasaryan/2974166?fbclid=IwAR0S54ZqrD9n1IC1MtG_8X99KkaM54gNrb5qH9UXhvFp2S4VRaZhYxpQ9Gc]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփել է նախորդ տարվա ընթացքում քաղաքացիների կողմից դիմում-բողոքների քննարկման և ընդունելությունների ոլորտում դատախազության գործունեության արդյունքները: - [b]Պարոն Բաղդասարյան հրապարակված վիճակագրության համաձայն, որը ներկայացված է ՀՀ Ազգային ժողովին ներկայացրած հաղորդման մեջ, նկատելի է քաղաքացիների դիմումների և ընդունելությունների ավելացում նախորդ տարվա համեմատ, շա՞տ են դիմում քաղաքացիները:[/b] -Այո, նախորդ տարվա համեմատ իսկապես ավելացել է ինչպես քաղաքացիների կողմից ՀՀ դատախազությանը հասցեագրված դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը: Աճի միտումներն առավել զգալի դարձան նախորդ տարի մեր երկրում կատարված հայտնի իրադարձություններից հետո: [b]-Իսկ ինչո՞ւ են շատ դիմում:[/b] -Դա պայմանավորում եմ երկու գործոնով. առաջինը՝ քաղաքացիների նախաձեռնողականության նկատելի աճն է, իրենց իրավունքների պաշտպանության հարցում լինել հետևողական, երկրորդը՝ քաղաքացիների հետ ուղղակի շփման մեխանիզմների գործարկման հարցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ի սկզբանե ցուցաբերված և շարունակվող ուշադրությամբ: Մասնավորապես 2017թ. փետրվարին նրա հրամանով հաստատված քաղաքացիների ընդունելության նոր կարգով նախատեսվեցին այնպիսի մեխանիզմներ, որոնք մեծացնում էին դատախազների կողմից քաղաքացիների ընդունելությունների նախաձեռնումը: Օրինակ՝ դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն իրականացնելիս, դիմում բողոքների ընթացքը լուծելիս դատախազն ինքը կարող է քաղաքացու ընդունելություն նախաձեռնել, իսկ կրկնակի դիմում-բողոքների դեպքում դատախազի կողմից նման ընդունելության կազմակերպումը պարտադիր պահանջ է: Նույնը վերաբերում է նաև առանձին հանցագործության տեսակներով քննությունների ընթացքում, ինչպես, օրինակ` ընտանեկան բռնությունների դեպքերով, հարուցված քրեական վարույթների շրջանակում տուժողների, քրեական հետապնդումը դադարեցնելու ՝ դատախազի հայեցողական լիազորությունը կիրառելիս կասկածյալի, մեղադրյալի հետ հանդիպման կազմակերպմանը: Այս հանգամանքն ինքնին նպաստել է ինչպես դիմում-բողոքների, այնպես էլ քաղաքացիների ընդունելությունների քանակական աճին: -[b]Պարո՛ն Բաղդասարյան, իսկ որքանո՞վ է քաղաքացին տեղեկացված իր՝ այսպես ասած՝ ընդունելության իրավունքի մասին: Ինչպե՞ս է սահմանված քաղաքացիների ընդունելության կարգը:[/b] -Դատախազությունում քաղաքացիների ընդունելության կարգը սահմանված է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով: Ըստ դրա՝ դատախազությունում քաղաքացիների ընդունելությունը, որպես կանոն, իրականացվում է քաղաքացիների համապատասխան դիմումի հիման վրա: Ինչպես նշեցի, կարող են լինել դեպքեր, երբ ընդունելությունը նախաձեռնվում է նաև դատախազի կողմից: Ընդունելությունն իրականացնում է դատախազը կամ աշխատակազմի այն պաշտոնատար անձը, որին ուղղված է դիմումը: Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը: Դիմումատուի բարձրացրած հարցի հրատապությունից ելնելով՝ նրա ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ, առանց համապատասխան դիմումի և հերթագրման՝ սույն կարգով նախատեսված դեպքերում նաև նախապես համաձայնեցնելով ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի հետ: Ընդունելության կարգը, ինչպես նաև ժամանակացույցը առկա է ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/15/Artur-baghdasaryan/2974166?fbclid=IwAR0S54ZqrD9n1IC1MtG_8X99KkaM54gNrb5qH9UXhvFp2S4VRaZhYxpQ9Gc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր