211652_close_icon
views-count1295 դիտում article-date 19:40 22-04-2019

Ֆրանկ Լեբյոֆ. Մոուրինյոյի ժամանակն անցել է

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, 1998թ. աշխարհի չեմպիոն Ֆրանկ Լեբյոֆը անդրադարձել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ապագայի մասին: «Կարծում եմ, Մոուրինյոյի ժամանակն անցել է: Ես հիանում էի նրանով, երբ նա առաջին անգամ «Չելսի» եկավ այն բանից հետո, ինչ նա արեց «Պորտույում»: Բայց, կարծում եմ, նա ինչ որ բան կորցրեց: Հիշում եմ, թե ինչպես էին բոլոր ֆուտբոլիստները խոստովանում, որ սիրում էին նրան: Հիշում եմ, թե ինչպես էր Մատերացին լաց լինում ու այդ կարգի բաներ: Կարծում եմ, նա զրկվեց այդ ամենից, բանը հասավ նրան, որ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները սկսեցին նրան ատել: Իմ կարծիքով, նա պետք է մտորի իր կյանքի շուրջ, և եթե նա ցանկանում է մեծ ակումբ վերադառնալ, օրինակ՝ ՊՍԺ, ապա նա պետք է ահագին փոխվի», ասել է Լեբյոֆը:

Նմանատիպ նյութեր